Քոլեջներից ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 3-ին

27.06.2023
Դիտումների քանակ՝ 3429

Հուլիսի 3-ին մեկնարկում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2023-2024 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կուրս ընդունելությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ, այնուհետև կվերսկսվի օգոստոսի 15-ին և կտևի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128)։

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

1. Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)՝ 25 տեղ

2. Ֆինանսներ (ըստ ոլորտի)՝ 38 տեղ

3. Կառավարում (ըստ ոլորտի)՝ 22 տեղ

4. Շուկայագիտություն/մարքեթինգ (ըստ ոլորտի)՝ 15 տեղ

5. Սերվիս՝ 6 տեղ

6. Տնտեսագիտություն՝ 20 տեղ

7. Տեղեկատվական համակարգեր՝ 5 տեղ

Դիմում-հայտ կարող են լրացնել բացառապես «գերազանց» և/կամ «լավ» գնահատական ունեցող շրջանավարտները։ Դիմում-հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

  • ռեկտորին հասցեագրված դիմում (լրացվում է տեղում),
  • ավարտական փաստաթղթի բնօրինակ՝ դիպլոմ և դրա ներդիրը,
  • ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի արձանագրության պատճենը կամ երաշխավորագիրը,
  • չորս լուսանկար (3x4 չափի, հետնամասում գրված դիմորդի անուն-ազգանունը),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական և դրա պատճենը,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ քոլեջի դիպլոմի միջուկի գնահատականների հիման վրա։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 593473 կամ 010 589443 հեռախոսահամարներով։ Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից