Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

21.08.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 714

Օգոստոսի 22-ին, ժամը 11:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 856 2990 1902 Passcode: 4ZqnbZ):