Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
21.08.2023
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 713
Օգոստոսի 22-ին, ժամը 11:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 856 2990 1902 Passcode: 4ZqnbZ):