«Ամբերդ»-ը հրավիրում է ներբուհական քննարկման

12.09.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 717

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Բուսական ծագմամբ յուղերի շուկայի ուսումնասիրություն» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումը տեղի կունենա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում:

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից