Ներբուհական առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
15.09.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 705
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից