«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման
23.09.2024
Դիտումների քանակ՝ 298
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ պարենային անվտանգության ապահովման ռիսկերն ու դրանց նվազեցման հիմնական ուղիները» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը՝ այստեղ