Վարպետության դաս՝ անհատական եկամուտների հայտարարագրման թեմայով

23.09.2024
Դիտումների քանակ՝ 147

Հարգելի΄ ՀՊՏՀ-ականներ,

  • կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում
  • սեպտեմբերի 26-ին
  • ժամը 12։30-ին

տեղի է ունենալու անչափ հետաքրքիր վարպետության դաս՝ «Անհատական եկամուտների հայտարարագրման կարևորությունը» թեմայով։ Բանախոսն է ոլորտի առաջատար մասնագետ, «Սեյֆ Ինվեսթ» հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Վարպետության դասի ընթացքում դուք կսովորեք, թե՝

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում անհատական եկամուտների հայտարարագրումը,
  • Ովքե՞ր և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագրումը,
  • Սոցիալական ծախսերից օգտվելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Լրացման և հանձման կարգը։

Մուտքն անվճար է և բաց բոլոր ցանկացողների համար, բայց տեղերը սահմանափակ են։