Հայտարարություն

02.09.2020
Դիտումների քանակ՝ 1990

Հարգելի՛ ուսանողներ, բուհի հաշվապահական հաշվառման բաժնից հայտնում են, որ հաշիվ-ապրանքագիր ստանալու համար կարող եք դիմում գրել info@asue.am էլ. հասցեին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը և փոխանցվող գումարի չափը:

Դիմումը գրելուց հետո հաջորդ աշխատանքային օրը կարող եք մոտենալ և հաշվապահական հաշվառման բաժնի մուտքի (կառավարման ֆակուլտետ, 4-րդ հարկ) մոտ տեղադրված արկղից վերցնել Ձեր հաշիվ-ապրանքագիրը: