Առցանց վեբինարների շարք և հանդիպումներ

03.09.2020
Դիտումների քանակ՝ 1009

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը հայտնում է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությունների մասին:

Վեբինարների շարք՝ «Տվյալները տնտեսության մեջ ու առողջապահության բնագավառում»

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը անցկացնելու է տնտեսության և առողջապահության տվյալների վերլուծությանն առնչվող վեբինարների շարք՝ «Экономика и данные: возможности для здравоохранения» խորագրով, որին կարող են մասնակցել նաև ՀՊՏՀ ուսանողները: Վեբինարները կհետաքրքրեն հատկապես նրանց, ովքեր իրականացնում են առողջաապհության ոլորտում հետազոտություններ, տվյալների վերլուծության, տնտեսագիտության կամ վիճակագրության ոլորտի մասնագետ կամ ուսանող են, ինչու չէ` նաև նրանց, ովքեր ուղղակի հետաքրքրված են տվյալ ոլորտներով:

Վեբինարները անցկացվելու են Zoom առցանց հարթակում՝ 2020թ. հոկտեմբեր ամսից սկսած:

Գրանցման հղումը հետևյալն է:
Մասնակցությունն անվճար է, բոլոր մասնակիցներին կտրվեն վկայականներ:
Այլ մանրամասների և խոսնակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մելբուրնի համալսարանի պրոֆեսորի հետ առցանց հանդիպում

Հարգելի՛ ՀՊՏՀ ուսանողներ, կիրակի օրը՝ սեպտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 11-00-ին անցկացվելու է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի կողմից կազմակերպած առցանց հանդիպում՝ Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Եկատերինա Վոլկովայի հետ (Екатеринa Волковa, PhD Cornell, assistant professor U. of Melbourne): Հանդիպման ընթացքում քննարկվելու են ասպիրանտուրայի,  էմպիրիկ կորպորատիվ ֆինանսների մասին հարցեր, ինչպես նաև՝ թե ինչու զբաղվել գիտական հետազոտություններով:
Գրանցման հղումը՝ այստեղ:
Հանդիպման լեզուն՝ ռուսերեն: