Հայտնի է ՀՊՏՀ աշխատակազմի արձակուրդի ժամանակացույցը

22.06.2020
Դիտումների քանակ՝ 2743

Ի գիտություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
աշխատակիցների՝ ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը ներկայացնում է ռեկտորի 2020  թվականի հունվարի 08-ի No_01_ հրամանով հաստատված համալսարանի աշխատողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը

1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 06.07.2020 թվականից մինչև 21.08.2020 թվականը ներառյալ: Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2020 թվականի օգոստոսի 24-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
2. Համալսարանի ղեկավար կազմի, ֆակուլտետների դեկանների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 13.07.2020 թվականից մինչև 14.08.2020 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2020 թվականի օգոստոսի 17-ը  (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
3. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալների, ուսումնաօժանդակ կազմի և այլ ստորաբաժանումների աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 20.07.2020 թվականից մինչև 14.08.2020 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2020 թվականի օգոստոսի 17-ը  (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
4. Համալսարանի գրադարանի աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 13.07.2020 թվականից մինչև 14.08.2020 թվականը ներառյալ: Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2020 թվականի օգոստոսի 17-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):

Ի հավելումն այս տեղեկատվության՝ բաժնից հայտնում են, որ համալսարանի արխիվը և գրադարանը չեն աշխատելու  01.08.2020-14.08.2020 թվականը ներառյալ: