Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության մեկնող ՀՊՏՀ ուսանողների

18.06.2020
Դիտումների քանակ՝ 2312

Ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության մեկնող ՀՊՏՀ արական սեռի հարգելի ուսանողներ,  խնդրում ենք մեկնելուց երեք օր առաջ դիմում ուղարկել  info@asue.am էլեկտրոնային հասցեին՝ կցելով ծանուցագիրը / Повестка /: Սա անհրաժեշտ է սահմանված կարգով տարկետում ձևակերպելու համար: Դիմումի ձևը հասանելի է այստեղ:

Մաղթում ենք բարի ծառայություն: