ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում մեկնարկում են առցանց ուսուցման գործընթացի վերաբերյալ հարցումներ

22.06.2020
Դիտումների քանակ՝ 3218

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվում են COVID-19 համավարակի տարածման և արտակարգ դրության պայմաններում առցանց դասավանդման, ուսումնառության և գիտելիքի գնահատման գործընթացներից ՀՊՏՀ ներքին շահակիցների բավարարվածության գնահատման հարցումներ՝ ըստ համապատասխան թիրախային խմբերի:

Հունիսի 22-ից մեկնարկում է «Առցանց դասընթացների արդյունավետության վերաբերյալ» ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում իրականացվող հարցումը, որին կարելի է մասնակցել մինչև 2020թ. հուլիսի 5-ը, ժամը 23:00-ն:

Հարցմանը մասնակցելու համար հարկավոր է անհատական օգտահաշիվներով մուտք գործել Moodle հարթակ, որտեղ հասանելի է դասախոսների համար նախատեսված հարցաթերթը: Հարցումն անանուն է, հարցման ամփոփիչ արդյունքներում հարցվողների անհատական տվյալները չեն երևալու:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մեկնարկել էին առցանց ուսուցման վերաբերյալ ուսանողների բավարարվածության գնահատման հարցումները, ինչի մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջիկայում նմանատիպ հարցումներ կմեկնարկեն նաև ՀՊՏՀ վարչական ստորաբաժանումների աշխատակիցների և ֆակուլտետների ուսումնաօժանդակ կազմի շրջանում: