ՀՊՏՀ-ում կբանախոսի ԱԶԲ ներկայացուցիչը

08.12.2022
Դիտումների քանակ՝ 553

Սիրելի՛ ուսանողներ, դեկտեմբերի 12-ին, ժամը 12:20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կհյուրընկալվի Ասիական զարգացման բանկի (Asian Development Bank) նախագծերի ավագ ղեկավար Վարդան Կարապետյանը: Վերջինս հանդես կգա «Միջազգային ֆինանսական հաստատություններ․ ինչպես են գործում և ինչ են առաջարկում» թեմայով բանախոսությամբ։