Մեկնարկում է կիսամյակային քննաշրջանը. քննագրաֆիկները հասանելի են առցանց

07.12.2022
Դիտումների քանակ՝ 4713

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների քննաշրջանը կսկսվի 2022 թ․ դեկտեմբերի 23-ին՝ ստուգարքներով։ Քննությունները կմեկնարկեն 2023 թ․ հունվարի 3-ին, քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 20-ին։

Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել հունվարի 30-ից փետրվարի 3-ը, երկրորդ փուլ՝ փետրվարի 6-10 ընկած ժամանակահատվածը։

Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ուսումնական բաժնից