Ի գիտություն 2023-2024 ուսումնական տարվա դիմորդների
03.04.2023
Դիտումների քանակ՝ 6743
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա վճարովի և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։ ՀՊՏՀ-ն գալիք ուսումնական տարում կունենա 76 անվճար ուսուցմամբ տեղ։
Գալիք ուսումնական տարում անվճար և վճարովի ուսուցմամբ տեղերի բաշխումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների, կարող եք տեսնել կից աղյուսակում, իսկ քննությունների և ուսման վարձերի մանրամասները՝ այստեղ։