ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է տնտեսագիտական էսսեների մրցույթ

14.02.2023
Դիտումների քանակ՝ 1233

Տնտեսության և հասարակության զարգացման մարտահրավերների վերլուծության և հնարավորությունների վերհանման նպատակով ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը կազմակերպում է «Հայաստանի և աշխարհի տնտեսական դիմագիծը 21-րդ դարում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով տնտեսագիտական էսսեների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 31-ը էսսեները և բոլոր փաստաթղթերն ուղարկել asuecollegescience@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ փաստաթղթային տարբերակով ներկայացնել քոլեջի մոդուլային ծրագրերի համակարգող Հ․ Գրիգորյանին (հասցե՝ ք․ Երևան, Մ․ Բաբաջանյան 9)։

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ, իսկ մասնակցության հայտը հասանելի է այստեղ։