Հայտարարություն

30.08.2024
Դիտումների քանակ՝ 252

2024 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը բնօրինակներով, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ փաստաթղթերը բնօրինակների սկանավորված տարբերակներով) հուլիսի 29-ից օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 10։00-ից - 17։00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից) ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն։

Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար դիմել է 4 թեկնածու։

Հանրապետության նախագահ, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ, առաջնորդվելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության ընթացակարգի դրույթներով, 2024 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 15։00-ին հրավիրվում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նիստ, որը տեղի կունենա ՀՊՏՀ նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, 0025, Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ)։