ՀՊՏՀ-ում կազմակերպվում է «Խորացված MS EXCEL» դասընթաց
05.11.2019
Դիտումների քանակ՝ 2597
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը հայտարարում է հերթական կարճաժամկետ դասընթացի մեկնարկի մասին: Նոյեմբերի 25-ին կմեկնարկի «Խորացված MS EXCEL» դասընթացը, որը կվարի «ԷՔՍԵԼԻՍՏ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մայիս Մարգարյանը:
Ներկայումս «Էքսելիստ» ՍՊԸ-ի տրամադրության տակ են հետևյալ ռեսուրսները`
- «MS Excel – օնլայն դասընթացներ»՝ www.fb.com/excel.lessons
- «Excelist» ակումբ խումբ՝ www.fb.com/groups/excelist
- «MS EXCEL – ONLINE LESSONS» ալիք՝ www.youtube.com/c/MsExcelOnlineLessons
- «Exceist» կայք՝ www.excelist.am
Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս արդյունավետ օգտագործել ծրագրի հիմնական և առավել հաճախ կիրառվող գործիքները` պրակտիկայում հանդիպող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Դա կբերի գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և գործառնական ռիսկերի կրճատման:
- Դասընթացի մեկնարկ՝ նոյեմբերի 25՝ երկուշաբթի և հինգշաբթի` երեկոյան 18:30-20:30:
- Դասընթացի տևողություն՝ դասընթացը կազմված է 8 դասից, (+ դասամիջյան օնլայն կոնսուլտացիա):
- Դասընթացի արժեք՝ 32 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ ուսանողները և աշխատակիցները դասընթացին կարող են մասնակցել 30 տոկոս, իսկ շրջանավարտները՝ 10 տոկոս զեղչով:
- Դասընթացի անցկացման վայր՝ ՀՊՏՀ
- Դասընթացի ուսումնական պլանը՝ այստեղ:
Դասընթացի մասնակցել ցանկացողները կարող են գրել aghavni.hakobyan@asue.am էլ. փոստին: