Ի գիտություն հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների

04.11.2019
Դիտումների քանակ՝ 962

Հարգելի' ուսանողներ, հիշեցնում ենք, որ այսօր մեկնարկում են 2019-2020 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի 1-2-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնական պարապմունքները : Ներկայացնում ենք հեռակա կրթաձևի ուսումնական գործընթացի աղյուսակ, որում կգտնեք ձեզ հուզող հարցի պատասխանը՝ ըստ մասնագիտության ֆակուլտետն ու լսարանը:

Դասացուցակները տե'ս առցանց:

Տեղեկացնենք նաև, որ լույս է տեսել հեռակա բակալավրիատի ուսանողներին հասցեագրված ուղեցույցը, որում արտացոլված են ուսանողի իրավունքներն ու պարտականությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև գիտելիքի գնահատման սկզբունքները: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում է՝ «Ուսանող» խորագրում. տե'ս այստեղ: