Մեկնարկում է CaseKey−2024 բիզնես խնդիրների լուծման մրցույթը

29.02.2024
Դիտումների քանակ՝ 943

Մինչև մարտի 31-ն ընդունվում են «CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ−2024»-ի մասնակցության հայտերը։ Կարող են դիմել անհատներ, թիմեր և բիզնես քոուչեր։

Եթե պատրաստ եք դիմակայել իրական աշխարհի մարտահրավերներին, ապա սա լավագույն հնարավորությունն է ցուցադրելու ձեր ռազմավարական մտածողությունը, կրեատիվությունը և թիմային աշխատանքի հմտությունները:

Այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակներում մասնակիցները մասնակցելու են միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից մշակված կրթական ծրագրի։

CaseKey Case Competition-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ, իսկ մասնակցելու համար գրանցվեք այս հղմամբ։

Բաց մի΄ թողեք ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը:

Հավելենք, որ այս տարի CaseKey-ը կանցկացվի 4-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրն ստացել է ավելի քան 700 հայտ, և մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել General@nationinaction.com էլեկտրոնային հասցեին։