Պարզաբանում
22.11.2022
Դիտումների քանակ՝ 616
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել։ Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։
Տուժածներ չկան։