«Ինչպես լինել մրցունակ աշխատանքի շուկայում»․ վարպետության դասեր ՀՊՏՀ-ում
Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը վերսկսում է «Ինչպես լինել մրցունակ աշխատանքի շուկայում» անվճար վարպետության դասերի շարքը։ Նպատակը ակադեմիական գիտելիքներին զուգահեռ ուսանողների «փափուկ հմտությունների» (soft skills) զարգացումն է, որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի ավելի արագ և հեշտ գտնելու երազած աշխատանքը։
Վարպետության յուրաքանչյուր դասը տևելու է երկու ժամ և ներառելու է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
- Ինչպես պատրաստել մրցունակ CV
- Ինչպես նախապատրաստվել հարցազրույցին
- Կարիերայի կառավարում
- «Կեղծ հարցազրույց» խաղ
Վարպետութան դասերը տեղի են ունենալու նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 1-ին, ժամը 13։40-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ըստ հետևյալ հարցաթերթի։
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնը էլեկտրոնային նամակի միջոցով կհաստատի մասնակցի հայտը։
Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է։