Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից

20.03.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1402

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սե­փական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպի­րանտ­­ների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարա­կումների ավելացման նպատակով, արտաքին շահառուների հետ խորհրդակցութ­յուն­ների արդյունքում հայտա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ հետևյալ թեմաներով՝

 1․ Ստարտափ էկոհամա­կարգի զար­­գացման միտումները Հայաս­տանի Հանրապետությունում
 2․ Գնագոյացման առանձնահատկությունները ՀՀ առողջապահական ծառայությունների շուկայում
 3․ Արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձ­րաց­ման և խոչընդոտների վերացման ուղիները Հայաստանում
 4․ Տնտեսական աճի և պետության եկամտային քաղաքա­կանության միջև փոխադարձ կապի գնահատումը ՀՀ-ում

Հայտը և գնահատման չափանիշները  կարող եք գտնել կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։