Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով, արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ հետևյալ թեմաներով՝
1․ Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում
2․ Գնագոյացման առանձնահատկությունները ՀՀ առողջապահական ծառայությունների շուկայում
3․ Արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման և խոչընդոտների վերացման ուղիները Հայաստանում
4․ Տնտեսական աճի և պետության եկամտային քաղաքականության միջև փոխադարձ կապի գնահատումը ՀՀ-ում
Հայտը և գնահատման չափանիշները կարող եք գտնել կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։