ՀՊՏՀ-ն հայտարարում է թափուր տեղերի մրցույթ

15.03.2024
Դիտումների քանակ՝ 1714

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար՝

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝

1. Միկրոէկոնոմիկայի ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 3 (երեք) հաստիք:

2. Կառավարման ամբիոն՝
ա) 1,0 դրույքով պրոֆեսորի 1 (մեկ) հաստիք,
բ) 1,0 դրույքով դոցենտի 5 (հինգ) հաստիք,
գ) 1,0 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք,
դ) 1,0 դրույքով դասախոսի 2 (երկու) հաստիք։

3. Լեզուների ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի (ռուսերեն) 2 (երկու) հաստիք,
բ) 1,0 դրույքով դոցենտի (հայերեն) 2 (երկու) հաստիք,
գ) 1,0 դրույքով ավագ դասախոսի (անգլերեն) 1 (մեկ) հաստիք,
դ) 1,0 դրույքով դասախոսի (անգլերեն) 2 (երկու) հաստիք,
ե) 0,5 դրույքով դասախոսի (ֆրանսերեն) 1 (մեկ) հաստիք։

4. Բանկային գործի և ապահովագրության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 4 (չորս) հաստիք,
բ) 1,0 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք,
գ) 0,5 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք,
դ) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

5. Ֆինանսների ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 5 (հինգ) հաստիք։

6. Բիզնես վարչարարության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով պրոֆեսորի 1 (մեկ) հաստիք,
բ) 1,0 դրույքով դոցենտի 2 (երկու) հաստիք,
գ) 1,0 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք:

7. Մարքեթինգի ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 5 (հինգ) հաստիք,
բ) 1,0 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք,
գ) 1,0 դրույքով դասախոսի 2 (երկու) հաստիք։

8. Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 4 (չորս) հաստիք,
բ) 1,0 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

9. Հասարակագիտության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով պրոֆեսորի (իրավագիտություն) 1 (մեկ) հաստիք,
բ) 1,0 դրույքով դոցենտի (իրավագիտություն) 1 (մեկ) հաստիք,
գ) 1,0 դրույքով դոցենտի (պատմություն) 1 (մեկ) հաստիք։

10. Մակրոէկոնոմիկայի ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 2 (երկու) հաստիք։

11. Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 3 (երեք) հաստիք,
բ) 1,0 դրույքով դասախոսի 2 (երկու) հաստիք:

12. Տնտեսագիտության տեսության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 2 (երկու) հաստիք,
բ) 1,0 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

13. Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք:

14. Վիճակագրության ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 3 (երեք) հաստիք,
բ) 1,0 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

15. Տնտեսամաթեմատիկական մոդելավորման ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 1(մեկ) հաստիք,
բ) 0,5 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք,
գ) 1,0 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

16. Ֆինանսական հաշվառման ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 2 (երկու) հաստիք։

17. Կառավարչական հաշվառման ամբիոն՝
ա) 1,0 դրույքով դոցենտի 2 (երկու) հաստիք։

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝

1. Անգլերեն լեզվի դասընթացների գծով՝
ա) 0,5 դրույքով ավագ դասախոսի 2 (երկու) հաստիք,
բ) 0,5 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք:

2. Ֆինանսների մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,5 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
գ) 0,25 դրույքով ավագ դասախոսի 2 (երկու) հաստիք։

3. Մարքեթինգի մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

4. Ֆինանսական հաշվառման մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

5. Կառավարչական հաշվառման մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

6. Վիճակագրության մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք։

7. Մակրոտնտեսագիտության մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,5 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

8. Միկրոտնտեսագիտության մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,5 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

9. Իրավագիտության մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով ավագ դասախոսի 2 (երկու) հաստիք։

10. Բիզնեսի կազմակերպման մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք։

11. Բնօգտագործման տնտեսագիտության և շրջակա միջավայրի գիտությունների մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,25 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք,
բ) 0,25 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք:

12. Արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության և առաջին բուժօգնության մասնագիտական դասընթացների գծով ՝
ա) 0,25 դրույքով դասախոսի 1 (մեկ) հաստիք։

13. Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի մասնագիտական դասընթացների գծով ՝
ա) 0,25 դրույքով ավագ դասախոսի 1 (մեկ) հաստիք:

14. Փիլիսոփայության մասնագիտական դասընթացների գծով՝
ա) 0,5 դրույքով դոցենտի 1 (մեկ) հաստիք։

15. Տնտեսամաթեմատիկական մոդելավորման և էկոնոմետրիկայի մասնագիտական դասընթացների գծով ՝
ա) 0,5 դրույքով դոցենտի 1(մեկ) հաստիք։

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի Գյումրու մասնաճյուղի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին՝ ք. Գյումրի, Վ.Սարգսյան 32, 2-րդ հարկ, 212 աշխատասենյակ:

Թափուր պաշտոնների հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին կամ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,
  3. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում) կամ բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
  4. հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
  5. ինքնակենսագրություն,
  6. ատեստավորման փաստաթուղթը,
  7. գիտամանկավարժական ստաժը հավաստող փաստաթղթեր,
  8. տեղեկանք ասպիրանտուրան ավարտելու մասին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մարտի 18-ից մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը ներառյալ, ժամը 9:00-17:30: