«Մարքեթինգային թրենդերը 2024 թվականին»․ վարպետության դաս ՀՊՏՀ-ում
15.03.2024
Դիտումների քանակ՝ 331
Մարտի 28-ին ժամը 12։30-ին Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում տեղի կունենա վարպետության դաս՝ «Մարքեթինգային թրենդերը 2024 թվականին» թեմայով։
Բանախոսն է մարքեթինգի մասնագետ Հենրիկ Համբարձումյանը։ Նա ՀՊՏՀ շրջանավարտ է, մարքեթինգի ոլորտում տարիների աշխատանքային փորձ ունի։
Վարպետության դասի հատուկ հյուրն է ինֆլուենսեր Արևիկ Ուդումյանը։
Բաց մի΄ թողեք այս անչափ հետաքրքիր հանդիպումը։
Մուտքն ազատ է բոլորի համար։