ՀՊՏՀ-ն հայտարարում է ամբիոնի վարիչի թափուր տեղերի մրցույթ

20.02.2024
Դիտումների քանակ՝ 584

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար․

Ամբիոնի վարիչ

  1. Տնտեսագիտության տեսության ամբիոն
  2. Բիզնես վարչարարության ամբիոն

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. ինքնակենսագրություն,
  4. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  5. տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  6. տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  7. ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 21-ից մինչև 2024 թվականի մարտի 21-ը ներառյալ, ժամը 9:00-17:30:

Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: