Գիտաժողովի մասնակցության հրավեր ՌԴ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանից
10.09.2020
Դիտումների քանակ՝ 1692
Հարգելի' ուսանողներ, դասախոսներ և հետազոտողներ,
սեպտեմբերի 28-29-ը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում (ՈւՊՏՀ) տեղի կունենա Կայուն զարգացման վերաբերյալ առաջին գիտաժողովը՝ «Տարածքների արդյունաբերական ապագան» խորագրով:
Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև հեռավար եղանակով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 20-ը լրացնել հայտը, ինչպես նաև ներկայացնել հոդվածներ՝ գիտաժողովի թեմաներին համապատասխան: Հոդվածները պետք է լինեն անգլերեն:
Գիտաժողովի թեմաներին, պահանջվող փաստաթղթերին, մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: