«Կոնֆլիկտի կառավարման MIX». նոր դասընթաց
Սիրելի′ ուսանողներ, Change Lab-ն ու Vardanyan's training center-ը համատեղ կազմակերպում են «Կոնֆլիկտի կառավարման MIX» հատուկ դասընթացը։
Դասընթացն անվճար է։
Մասնակիցների թիվը՝ 30
Հանդիպման վայրը՝ ՀՊՏՀ Change Lab (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128)
Դասընթացի տևողությունը`1 ամիս (շաբաթական 2 դասընթաց՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14:00-ին)
Մեկնարկը՝ մարտի 28-ին, ժամը 14:00-ին
Դասընթացավար՝ Vardanyan's training center-ի հիմնադիր, Change Lab-ի շրջանավարտ Սիրան Վարդանյան
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Դասընթացին կուսումնասիրենք՝
- Լատենտ կոնֆլիկտները
- Կոնֆլիկտի քարտեզագրման եղանակները
- Կոնֆլիկտի վերլուծության գործիքները
- Կոնֆլիկտի տրանսֆորմացիան
Կվերլուծենք՝
- Ներանձնային կոնֆլիկտները
- Տեղեկատվական կոնֆլիկտները
- Աշխատանքային կոնֆլիկտները
Կկարողանանք՝
- Քարտեզագրել կոնֆլիկտները և դրանց հիմքերը
- Կանխատեսել կոնֆլիկտի տրանսֆորմացիան և հետևանքները
- Կառավարել ներանձնային կոնֆլիկտները
- Բացահայտել թիմի «քողարկված» լիդերի տեղեկատվության տարածման մեխանիզմները և վերլուծել դրանք
Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։
Գրանցման համար անցե՛ք հետևյալ հղմամբ։
Հարցերի դեպքում զանգահարե՛ք 094 68 81 16 հեռախոսահամարով կամ գրե՛ք Change Lab-ի և Vardanyan's training center-ի ֆեյսբուքյան էջերին: