«Կոնֆլիկտի կառավարման MIX». նոր դասընթաց

17.03.2023
Դիտումների քանակ՝ 1040

Սիրելի′ ուսանողներ, Change Lab-ն ու Vardanyan's training center-ը համատեղ կազմակերպում են «Կոնֆլիկտի կառավարման MIX» հատուկ դասընթացը։

Դասընթացն անվճար է։
Մասնակիցների թիվը՝
30
Հանդիպման վայրը՝ ՀՊՏՀ Change Lab (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128)
Դասընթացի տևողությունը`1 ամիս (շաբաթական 2 դասընթաց՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14:00-ին)
Մեկնարկը՝ մարտի 28-ին, ժամը 14:00-ին
Դասընթացավար՝ Vardanyan's training center-ի հիմնադիր, Change Lab-ի շրջանավարտ Սիրան Վարդանյան

Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Դասընթացին կուսումնասիրենք՝

  • Լատենտ կոնֆլիկտները
  • Կոնֆլիկտի քարտեզագրման եղանակները
  • Կոնֆլիկտի վերլուծության գործիքները
  • Կոնֆլիկտի տրանսֆորմացիան

Կվերլուծենք՝

  • Ներանձնային կոնֆլիկտները
  • Տեղեկատվական կոնֆլիկտները
  • Աշխատանքային կոնֆլիկտները

Կկարողանանք՝

  • Քարտեզագրել կոնֆլիկտները և դրանց հիմքերը
  • Կանխատեսել կոնֆլիկտի տրանսֆորմացիան և հետևանքները
  • Կառավարել ներանձնային կոնֆլիկտները
  • Բացահայտել թիմի «քողարկված» լիդերի տեղեկատվության տարածման մեխանիզմները և վերլուծել դրանք

Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։

Գրանցման համար անցե՛ք հետևյալ հղմամբ։

Հարցերի դեպքում զանգահարե՛ք 094 68 81 16 հեռախոսահամարով կամ գրե՛ք Change Lab-ի և Vardanyan's training center-ի ֆեյսբուքյան էջերին: