«Ժան Մոնե մոդուլ»-ի շրջանակում կդասախոսի Դևիդ Մորիսը

12.05.2021
Դիտումների քանակ՝ 770

ԵՄ ֆինանսավորմամբ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի կողմից իրականացվող «Ժան Մոնե մոդուլ» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ուսանողների համար դասախոսելու է Բուդապեշտի Կորվինուս համալսարանի (Հունգարիա) դասախոս Դևիդ Մորիսը։

Դեյվիդ Մորիսը աշխարհաքաղաքականության, միջազգային տնտեսական համագործակցության և քաղաքական ռիսկերի միջազգային կարկառուն փորձագետ է: Նա ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն բիզնես-ցանցի փոխնախագահն է, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովին (UNESCAP): Դասախոսությունը նվիրված է լինելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

Դասախոսությունը կանցկացվի մայիսի 19-ին, ժամը 15․30-ին, առցանց, որին կարող եք միանալ հետևյալ հղումով: