Թվային մարքեթինգ. նոր դասընթաց ՀՊՏՀ-ում
![](https://asue.am/images/1696315053/113fd6a81dc4259fceb4a145.jpg)
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մեկնարկում է թվային մարքեթինգի երկամսյա դասընթաց, որը կվարեն ոլորտի առաջատար մասնագետները։
Այսօրվա թվային աշխարհում մարքեթինգի մրցունակ մասնագետ լինելու կամ պարզապես բիզնեսն առաջ մղելու համար չափազանց կարևոր է տիրապետել թվային մարքեթինգի գործիքներին։ Այս դասընթացը քեզ համար է, եթե․
- մարքեթինգի մասնագետ ես և ցանկանում ես զարգացնել թվային հմտություններդ,
- բիզնեսի սեփականատեր ես և ցանկանում ես բարելավել կազմակերպությանդ ներկայացվածությունը թվային հարթակներում,
- ուսանող ես կամ շրջանավարտ և հետաքրքրված ես թվային մարքեթինգով,
- պարզապես ցանկանում ես տիրապետել այսօրվա ամենապահանջված մասնագիտություններից մեկին։
Դասընթացի արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան․
- ծանոթանալու թվային մարքեթինգի հիմնական ուղղություններին,
- տիրապետելու՝
- որոնողական համակարգերում կայքն ավելի տեսանելի դարձնելու գործիքներին (SEO),
- Youtube-ում տեսահոլովակների առաջխաղացման հմտություններին (Youtube SEO),
- Facebook-ի և Instagram-ի գովազդային հարթակներին (ads manager),
- սոցիալական ցանցերի վերջին թրենդերին,
- մշակելու սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն,
- իրականացնելու սոցիալական ցանցերի էջերի և գովազդների արդյունքների վերլուծություն։
Դասընթացի թեմաներին և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասընթացավարների մասին տեղեկատվությունը՝ այստեղ։
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Դասընթացի մեկնարկը՝ հոկտեմբերի 17
Անցկացման օրերն ու ժամերը՝ երեքշաբթի և հինգշաբթի, 18։30-20:30
Տևողությունը՝ 2 ամիս (16 հանդիպում, 32 ժամ)
Արժեքը՝ 96,000 ՀՀ դրամ (ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար կգործի զեղչ՝ 30 տոկոսի, շրջանավարտների համար՝ 10 տոկոսի չափով):