ESG օրակարգը՝ ՀՊՏՀ-ում կայանալիք միջազգային գիտաժողովի առանցքում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՌԴ Կայուն զարգացման և տեխնոլոգիական առաջնորդության կոնսորցիումն ու Գիտական հաղորդակցությունների ինստիտուտը (INK) հրավիրում են մասնակցելու «ESG օրակարգը աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների համատեքստում» խորագրով ﬕջազգային գիտաժողովին, որը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 12-13-ը՝ ՀՊՏՀ-ում:
Գիտաժողովին կարող են մասնակցել ESG օրակարգով հետաքրքրված դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Գիտաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է: Մասնակցությունը հնարավոր է տարբեր ձևաչափերով՝
- առցանց զեկուցմամբ,
- անցանց զեկուցմամբ,
- որպես ունկնդիր՝ գիտաժողովին ներկայացված նյութերի քննարկմանը մասնակցելու հնարավորությամբ:
Գիտաժողովին ներկայացված բոլոր հոդվածները կրկնակի գրախոսությունից հետո (երկու փորձագետ գրախոսների դրական եզրակացության դեպքում) կտպագրվեն ﬕջազգային գիտական ժողովածուում՝ Scopus գիտաչափական տվյալների բազայում ինդեքսավորմամբ:
Հայտերի ընդունման (գրանցման) վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 1-ն է, հոդվածների ներկայացման վերջնաժամկետը՝ 2023 թ. դեկտեմբերի 8-ը։
Գիտաժողովի թեմատիկ ուղղությունների, մասնակցության պայմանների և կարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ այստեղ։