Կներկայացվի «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը

30.05.2023
Դիտումների քանակ՝ 992

ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտները հունիսի 2-ին, ժամը 15․00-ին հրավիրվում են «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առցանց ներկայացմանը։ Մագիստրոսական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ Ատոմ Մարգարյանը և ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսները կներկայացնեն ծրագրի բովանդակությունը, կծանոթացնեն ծրագրի առանձնահատկություններին և տվյալ մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորություններին։

Հանդիպումն առցանց է, մասնակցել ցանկացողները պետք է անցնեն հետևյալ հղումով։

Նույնականացման ծածկագիրը՝ 221 910 2765
Ակտիվացման կոդը՝ 680579
Հեռ․ 094 27 67 98