Անգլերենի քննություն՝ Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի ծրագրին մասնակցելու համար

24.05.2023
Դիտումների քանակ՝ 1000

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների և շրջանավարտների համար, որոնք հետաքրքրված են Կառավարման և ինֆորմատիկայի ոլորտում ՀՊՏՀ-ի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի նոր համատեղ մագիստրոսական ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, Cambridge Assessment English)։ Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

Հիշեցնենք, որ քննությանը կարող են մասնակցել ՀՊՏՀ-ի և հայկական բոլոր բուհերի այն ուսանողները, որոնք սովորում են առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերում, ինչպես նաև հանդիսանում են ՀՊՏՀ-ի կամ հայկական այլ բուհի շրջանավարտ։

Քննությունն անցկացվելու է հունիսի 1-ին, ժամը 15։00-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետի մասնաշենք) թիվ 315 լսարանում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ հղումով գրանցվել մինչև մայիսի 30-ը ներառյալ։

Մասնակիցներն անպայման պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։ Քննությանը կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր գրանցվել են (խնդրում ենք տվյալները լրացնել ուշադիր և ճշգրիտ) և ովքեր հետադարձ նամակով կհաստատեն իրենց մասնակցությունը։

Նրանք, ովքեր գրանցվել են, քննությունից առաջ իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկություն (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ int.mobility@asue.am, erasmus.asue@gmail.com էլփոստի միջոցով: