Անգլերենի քննություն «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

15.09.2021
Դիտումների քանակ՝ 517

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS, TOEFL կամ Cambridge Assessment English)։

Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել ավարտական կուրսերում սովորողները (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 4-րդ, հեռակա մագիստրատուրա 5-րդ):

Քննությունն անցկացվելու է սեպտեմբերի 22-ին և 23-ին, ժամը 14։30-ին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։

Մասնակիցներն անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և կրեն դիմակ։

Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք ձեր տվյալները լրացրեք ուշադիր և ճշգրիտ)։

Ուսանողները գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ քննության օրվա, վայրի մասին տեղեկատվությամբ (քննության օրերը փոփոխման ենթակա չեն)։

Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, որոնք կհաստատեն իրենց մասնակցությունը հետադարձ նամակով։

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել այս տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն այս անգամ, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպվող այլ քննությունների: Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com, int.mobility@asue.am էլ․փոստի միջոցով։

Տեղեկատվությունը՝ միջազգային կապերի բաժնից