Անվճար վարպետության դասեր «Էփրիքոթ Կապիտալ»-ից
22.04.2024
Դիտումների քանակ՝ 473
Մեկնարկում են «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության ամենամսյա անվճար վարպետության դասերը՝ ՀՊՏՀ ուսանողների համար։
Առաջին դասը տեղի է ունենալու ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի թիվ 308 լսարանում ապրիլի 26-ին, ժամը 12։30-ին։
Դասի թեման է՝ «Ներդրումներ՝ ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս», բանախոսն է «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության Վերջնահաշվարկի խմբի ղեկավար Կարինե Ներսիսյանը։
Ի՞նչ ակնկալել վարպետության դասից՝
- իմանալ ներդրումներ կատարելու հիմնական դրդապատճառները
- բացահայտել ներդրումների տեսակներն ու ռիսկերը
- տեղեկանալ ներդրումային տարբեր ռազմավարությունների մասին
Բաց մի΄ թողեք այս անչափ հետաքրքիր բանախոսությունը, որպեսզի հնարավորություն ստանաք տեսնելու, թե ինչպես են ներդրումներն աշխատում իրական կյանքում։