ՀՊՏՀ-ում կկայանա ամենամյա Աշխատանքի տոնավաճառը

23.04.2024
Դիտումների քանակ՝ 136

Հարգելի′ աշխատանք փնտրողներ, 2024 թվականի մայիսի 15-ին կկայանա ավանդական և բոլորի կողմից սպասված ու սիրված ամենամյա ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառը ժամը 11:00-14:00-ն ՀՊՏՀ բակում (Նալբանդյան 128)։

Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 8 տասնյակ հայաստանյան առաջատար գործատուներ։ Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

Բաց մի′ թողեք այս աննախադեպ միջոցառումը։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։