«ՀՊՏՀ շրջանավարտ-2024»-ը կկայանա հուլիսի 11-ին
Սիրելի՛ շրջանավարտներ, ՀՊՏՀ-ն 2024 թվականի հուլիսի 11-ին կազմակերպում է ամենասպասված և սիրված միջոցառումը՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ժամանցային ծրագիր:
Դիպլոմներն ստանալու համար ԱՌԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ և ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2023-2024 ուստարվա շրջանավարտները ՊԱՐՏԱԴԻՐ, կից ժամանակացույցով նշված օրերին, պետք է անձնագրով այցելեն ՀՊՏՀ ուսումնական բաժին (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ) և ստորագրեն գրանցամատյանում: Ուսումնական բաժնում նրանց կտրվի դիպլոմը, իսկ դիպլոմի կազմը խորհրդանշական կերպով կհանձնվի պաշտոնական արարողության շրջանակում։ Նրանք, ովքեր հուլիսի 11-ին չեն կարող ներկա գտնվել «ՀՊՏՀ շրջանավարտ–2024»-ին, և΄ դիպլոմը, և΄ կազմը, կստանան տվյալ օրը՝ ուսումնական բաժնում։
Անկախ հուլիսի 11-ին կայանալիք միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումից, ՊԱՐՏԱԴԻՐ պետք է այցելեք ուսումնական բաժին՝ ըստ սահմանված ժամանակացույցի։
Իսկ ահա հուլիսի 11-ին ՀՊՏՀ առկա և հեռակա բակալավրիատի, առկա մագիստրատուրայի բոլոր շրջանավարտներին սիրով հրավիրում ենք ՀՊՏՀ մեծ դահլիճ՝ մասնակցելու ավարտական հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում հնարավորություն կընձեռվի՝
- շրջանավարտի համազգեստով մասնակցելու ՀՊՏՀ բեմում ավարտական պաշտոնական արարողությանը, դիպլոմը ֆակուլտետի դեկանից ստանալու և լուսանկարվելու,
- ՀՊՏՀ բակում կազմակերպվող ուրախ ու անմոռանալի միջոցառման մասը դառնալու։
Հուլիսի 11-ի պաշտոնական արարողությանը շրջանավարտը դահլիճ պետք է ներկայանա հետևյալ ժամանակացույցով․
- 9․00-11․30՝ կառավարման ֆակուլտետ
- 11․30-12։45՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
- 12։45-14։30՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
- 14։30-16։00՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
- 16։00-17։30՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
- 17։30-19։30՝ ֆինանսական ֆակուլտետ
Նույն օրը՝ հուլիսի 11-ին, ՀՊՏՀ բակում, ժամը 11։00-19։30-ը բոլոր շրջանավարտների համար նախատեսվում է վառ ու անմոռանալի միջոցառում՝ հետաքրքրաշարժ մրցույթներ, լուսանկարվելու բազմաթիվ յուրահատուկ անկյուններ և նեթվորքինգ։ Իսկ ժամը 19․30-22․00-ն բակում կկազմակերպի After-party։
ՀՊՏՀ բեմում պաշտոնական արարողությանը մասնակցելու ու շրջանավարտի հագուստ կրելու համար անհրաժեշտ է ԱՆՊԱՅՄԱՆ գրանցվել մինչև հուլիսի 2-ը՝ հետևյալ հղումով :
Հ․Գ․ Հեռակա բակալավրիատի մեր սիրելի շրջանավարտներին տեղեկացնում ենք, որ, ավարտական աշխատանքների պաշտպանության ժամկետներով պայմանավորված, նրանց դիպլոմները պատրաստ կլինեն սեպտեմբերին, ինչի վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։
Այդուհանդերձ, հեռակա բակալավրիատի սիրելի΄ շրջանավարտներ, դուք ևս հրավիրված եք հուլիսի 11-ին նախատեսված միջոցառմանը (վերևում նշված ժամանակացույցի համաձայն)՝ մասնակցելու լուսանկարվելու արարողությանը և բակում նախատեսված ժամանցին։
Միջոցառման մասին մանրամասները՝ կից տեսանյութում