Ի գիտություն առկա եւ հեռակա ավարտական կուրսերի ուսանողների

28.03.2020
Դիտումների քանակ՝ 1942

Սիրելի՛ ուսանողներ,

հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը կայացրել է որոշում այն մասին, որ առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի, առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի և հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսերի փորձառությունները համարվելու են 12.03.2020թ. դրությամբ ավարտված և չեն շարունակվելու:

Առկա և հեռակա բակալավրիատի ուսումնաարտադրական փորձառության հաշվետվությունները և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության հաշվետվություններն անհրաժեշտ է հանձնել ղեկավարներին 15.04.2020թ.-21.04.2020թ. ընկած ժամանակահատվածում:Փորձառության օրագրերում անհրաժեշտ է լրացնել բացառապես մինչև 12.03.2020թ. հաճախումները և մինչ այդ ժամկետը փորձառության ծրագրով նախատեսված և Ձեր կողմից կատարված գործողությունները:Փորձառության հաշվետվությունն անհրաժեշտ է շարադրել ոչ պակաս, քան 15 մեքենագիր էջ (ավելի մեծածավալ շարադրանք նույնպես թույլատրվում է): Փորձառության օրագիրը պետք է ներառի փորձառության ծրագրով նախատեսված հանձնարարությունների առնվազն 50%-ը: Փորձառության հաշվետվությունը պետք է ներառի այն կետերի նկարագիրը, որը Ձեր կողմից մատնանշվել է փորձառության օրագրում:Փորձառությունների պաշտպանության մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի հաջորդիվ։

ՀՊՏՀ ռեկտորատ