Ի գիտություն հայցորդությամբ հետաքրքրված դիմորդների. ՀՊՏՀ-ն հայտարարում է գործընթացի մեկնարկի մասին

16.11.2020
Դիտումների քանակ՝ 2011

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա հայցորդ ձևակերպելու մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից և ներկայացնում մանրամասները:

Հայցորդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է:

  1. Դիմում  ռեկտորի անունով:
  2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճեները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
  3. Հրատարակված գիտականաշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
  4. Ինքնակենսագրություն և երկու լուսանկար՝  3x4 չափի:
  5. Քաղվածք աշխատանային գրքույկից կամ տեղեկանք աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է):
  6. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
  7. Անձնագրի պատճեն:

Հայցորդության տևողության ժամկետը սահմանված է մինչև 5 տարի/տևողությունը չի գերազանցում 5 տարին/:

Համալսարանում հայցորդ ձևակերպվելու ժամկետներն են՝ 2020թվականի նոյեմբերի  17-ից  2020 թվականի դեկտեմբերի  10-ը:

Հավելենք, որ անհրաժեշտ գիտական ռեֆերատի նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ասպիրանտուրայի բաժին՝  +37410593454 հեռախոսահամարով կամ գրել բաժնի ֆեյսբուքյան էջին: