Ի գիտություն հայցորդությամբ հետաքրքրված դիմորդների. ՀՊՏՀ-ն հայտարարում է գործընթացի մեկնարկի մասին
16.11.2020
Դիտումների քանակ՝ 2004
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա հայցորդ ձևակերպելու մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից և ներկայացնում մանրամասները:
Հայցորդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է:
- Դիմում ռեկտորի անունով:
- Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճեները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին):
- Հրատարակված գիտականաշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
- Ինքնակենսագրություն և երկու լուսանկար՝ 3x4 չափի:
- Քաղվածք աշխատանային գրքույկից կամ տեղեկանք աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է):
- Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:
- Անձնագրի պատճեն:
Հայցորդության տևողության ժամկետը սահմանված է մինչև 5 տարի/տևողությունը չի գերազանցում 5 տարին/:
Համալսարանում հայցորդ ձևակերպվելու ժամկետներն են՝ 2020թվականի նոյեմբերի 17-ից 2020 թվականի դեկտեմբերի 10-ը:
Հավելենք, որ անհրաժեշտ գիտական ռեֆերատի նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ասպիրանտուրայի բաժին՝ +37410593454 հեռախոսահամարով կամ գրել բաժնի ֆեյսբուքյան էջին: