Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր
ՀՊՏՀ գործընկեր Զագրեբի համալսարանի (Խորվաթիա) տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Կառուցելով կայուն ԵՄ հասարակություն ապագայի համար» Ժան Մոնե միջազգային գիտաժողովին, որն իրականացվում է EUsolis Jean Monnet թիմի կողմից։
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ սոլիդարություն, ներառականություն, կայունություն, երիտասարդություն, կրթություն և ԵՄ արժեքների առաջմղում, այն նպատակ ունի համախմբելու հետազոտողների, դասախոսների, փորձագետների և պրակտիկ մասնագետների, որոնք կներկայացնեն իրենց հետազոտությունները կրթության նորագույն մարտահրավերների, ԵՄ ինտեգրման, ESG խնդիրների և այլ թեմաների շուրջ։
Գիտաժողովի մանրամասները՝
- անցկացման ժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-13
- վայրը՝ Եվրոպայի տուն, Զագրեբ, Խորվաթիա
- մասնակցություն՝ առցանց և տեղում մասնակցություն (հիբրիդային ձևաչափ)
- գիտաժողովի պաշտոնական լեզուներ՝ անգլերեն և խորվաթերեն
Մասնակիցները կարող են ներկայացնել ամփոփագիր կամ լրիվ հոդված՝
- լրիվ հոդվածի (խորվաթերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի սեպտեմբերի 15
- լրիվ հոդվածի (անգլերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի սեպտեմբերի 30
- ամփոփագրի (անգլերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է, ինչը չի վերաբերում ճամփորդության և կեցության ծախսերին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։