Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

14.08.2024
Դիտումների քանակ՝ 384

ՀՊՏՀ գործընկեր Զագրեբի համալսարանի (Խորվաթիա) տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Կառուցելով կայուն ԵՄ հասարակություն ապագայի համար» Ժան Մոնե միջազգային գիտաժողովին, որն իրականացվում է EUsolis Jean Monnet թիմի կողմից։

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ սոլիդարություն, ներառականություն, կայունություն, երիտասարդություն, կրթություն և ԵՄ արժեքների առաջմղում, այն նպատակ ունի համախմբելու հետազոտողների, դասախոսների, փորձագետների և պրակտիկ մասնագետների, որոնք կներկայացնեն իրենց հետազոտությունները կրթության նորագույն մարտահրավերների, ԵՄ ինտեգրման, ESG խնդիրների և այլ թեմաների շուրջ։

Գիտաժողովի մանրամասները՝

  • անցկացման ժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-13
  • վայրը՝ Եվրոպայի տուն, Զագրեբ, Խորվաթիա
  • մասնակցություն՝ առցանց և տեղում մասնակցություն (հիբրիդային ձևաչափ)
  • գիտաժողովի պաշտոնական լեզուներ՝ անգլերեն և խորվաթերեն

Մասնակիցները կարող են ներկայացնել ամփոփագիր կամ լրիվ հոդված՝

  • լրիվ հոդվածի (խորվաթերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի սեպտեմբերի 15
  • լրիվ հոդվածի (անգլերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի սեպտեմբերի 30
  • ամփոփագրի (անգլերեն) ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է, ինչը չի վերաբերում ճամփորդության և կեցության ծախսերին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։