Վերապատրաստման հնարավորություն «Երևան մոլ» ընկերությունում

03.05.2021
Դիտումների քանակ՝ 2711

«Երևան մոլը» մեկնարկում է SPECTRUM ամառային վերապատրաստման ծրագիրը` տաղանդավոր և եռանդուն ուսանողների համար։

Վերապատրաստման նպատակն է հնարավորություն տալ բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին ձեռք բերելու գործնական հմտություններ, թիմային աշխատանքի փորձ, ինչը հետագայում կօգնի դիմակայել աշխատաշուկայի մարտահրավերներին։

Մասնագիտական ուղղվածություններն են՝

  • մարքեթինգ,
  • բիզնեսի կառավարում,
  • ֆինանսներ,
  • հաշվապահություն,
  • մարդկային ռեսուրսների կառավարում։

Փորձնակները ներգրավված կլինեն տվյալ դեպարտամենտի առօրյա աշխատանքներում, կստանան գործնական գիտելիք և ձեռք կբերեն մասնագիտական, ինչպես նաև գործնականում ժամանակի կառավարման, հաղորդակցման և թիմային աշխատանք կատարելու հմտություններ, հնարավորություն կունենան հանդիպելու ընկերության տնօրենին և բիզնես ղեկավարներին, որոնք կկիսվեն իրենց ձեռքբերումներով և աշխատանքային փորձով։

Ծրագրին կարող են մասնակցել ներքոնշյալ ուսանողները.

  • բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսեցիները (առկա),
  • բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսեցիները (հեռակա),
  • բարձր առաջադիմություն ունեցողները,
  • ճկուն, թիմային աշխատանք կատարելու ունակությամբ օժտվածները։

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

Մոտիվացիոն նամակներն ու CV-ները կարող եք ուղարկել career@asue.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր հատվածում պարտադիր նշելով YerevanMall Internship:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 20-ը։

«Երևան մոլը» առաջատար առևտրի և ժամանցի կենտրոն է Հայաստանում: Ղեկավար թիմում բարձրակարգ մասնագետներ են, որոնք իրենց ոլորտում ավելի քան 15 տարվա կառավարման փորձ ունեն։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից