Ուսումնառելու հնարավորություն ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանում

18.11.2022
Դիտումների քանակ՝ 1097

Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիական տնտեսական ընկերակցության ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանի (Университет при Межпарламентской Ассамблее ЕВРАЗЭС) (Ռուսաստան) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում՝ առկա ձևաչափով։

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
  • ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Համալսարանը հոգում է հանրակացարանում բնակվելու ծախսերը։

Ակադեմիական փոխանակման համար փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը։

Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրով, ապա կարող եք մանրամասնորեն ծանոթանալ փաստաթղթերի ցանկին, մասնագիտական ուղղություններին և ուսանողի ուղեցույցին, որից հետո դիմելու համար լրացնել հետևյալ հայտը  (մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը)։

Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com և admissions.asue@gmail.com էլհասցեներին։