Ուսումնառելու հնարավորություն ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանում
Հարգելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիական տնտեսական ընկերակցության ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանի (Университет при Межпарламентской Ассамблее ЕВРАЗЭС) (Ռուսաստան) միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակային ծրագրին և մրցույթում հաղթելու դեպքում մեկ կիսամյակ սովորելու վերոնշյալ բուհում՝ առկա ձևաչափով։
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք`
- սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
- սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսերում,
- ունեն ռուսերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
- ունեն բարձր առաջադիմություն,
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Համալսարանը հոգում է հանրակացարանում բնակվելու ծախսերը։
Ակադեմիական փոխանակման համար փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը։
Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրով, ապա կարող եք մանրամասնորեն ծանոթանալ փաստաթղթերի ցանկին, մասնագիտական ուղղություններին և ուսանողի ուղեցույցին, որից հետո դիմելու համար լրացնել հետևյալ հայտը (մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը)։
Հարցերի դեպքում կարող եք գրել cooperation.asue@gmail.com և admissions.asue@gmail.com էլհասցեներին։