«Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն ՀՊՏՀ-ում. կդասախոսի Արայիկ Հարությունյանը

30.10.2019
Դիտումների քանակ՝ 2278

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես կգա «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում: Հրավիրվում են ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի ներկայացուցիչները և ուսանողները: