Ներքին աուդիտի արդի խնդիրների վերաբերյալ վարպետության դաս ՀՊՏՀ-ում

03.10.2024
Դիտումների քանակ՝ 127

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 214 լսարանում հոկտեմբերի 10-ին, ժամը 19։50-ին տեղի է ունենալու վարպետության դաս՝ «Ներքին աուդիտը Կենտրոնական բանկում և արդի խնդիրները» թեմայով։ Բանախոսը ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Ազատ Գաբրիելյանն է։

Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Ներքին աուդիտի առաքելությունն ու դերը կազմակերպությունում,
  • Ներքին և արտաքին աուդիտի առանձնահատկությունները,
  • Ռիսկերի կառավարման համակարգի ներդրման հիմնական սկզբունքները կազմակերպությունում,
  • Կենտրոնական բանկում ներքին աուդիտի գործառույթի ներդրման փորձը։