Ներքին աուդիտի արդի խնդիրների վերաբերյալ վարպետության դաս ՀՊՏՀ-ում
03.10.2024
Դիտումների քանակ՝ 124
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 214 լսարանում հոկտեմբերի 10-ին, ժամը 19։50-ին տեղի է ունենալու վարպետության դաս՝ «Ներքին աուդիտը Կենտրոնական բանկում և արդի խնդիրները» թեմայով։ Բանախոսը ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր աուդիտոր Ազատ Գաբրիելյանն է։
Վարպետության դասի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝
- Ներքին աուդիտի առաքելությունն ու դերը կազմակերպությունում,
- Ներքին և արտաքին աուդիտի առանձնահատկությունները,
- Ռիսկերի կառավարման համակարգի ներդրման հիմնական սկզբունքները կազմակերպությունում,
- Կենտրոնական բանկում ներքին աուդիտի գործառույթի ներդրման փորձը։